Երկու մարդ զոհվել, 16 հոգի անհետ կորել է սելավի հետեւանքով Շենսի նահանգի (Չինաստանի հյուսիս-արեւմուտք) վարչական կենտրոն Սիանի արվարձանում, տեղեկացրել է «Սինհուան»՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Աղետը տեղի է ունեցել ուրբաթ, տեղի ժամանակով ժամը մոտ 18.00-ին, Վեյցզիպին գյուղում, Չանյանի շրջանի ծայրամասում, տեղեկացրել են արտակարգ իրավիճակների վարչությունում։

Սելավաջրերը սրբել-տարել են երկու բնակելի տուն, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ եւ էլեկտրամատակարարման օբյեկտներ։ Ներկա պահին փրկվել է չորս մարդ։ Շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները եւ բնական աղետի հետեւանքների վերացման աշխատանքները։