Էյֆելյան աշտարակը շաբաթ օրը փակ էր այցելությունների համար, այստեղ որպես նախազգուշական միջոց իրականացվել է տարհանում պայթյունի սպառնալիքի պատճառով, տեղեկացրել է BFMTV-ը։

Տեղեկացվել է, որ ռումբեր վնասազերծող փորձագետները եւ ոստիկանությունը զննում են տարածքը, ներառյալ ռեստորանը հարկերից մեկում։

Այցելուներին տարհանել են ինչպես երրորդ հարկից, այնպես էլ հուշարձանի տակի հրապարակից տեղի ժամմանակով ժամը 14.30-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11.30-ին)։

Էյֆելյան աշտարակը աշխարհում ամենից շատ այցելվող հուշարձաններից է։

Շինարարական աշխատանքներն աշտարակում սկսվել են 1887թ. հունվարին եւ ավարտվել 1889թ. մարտի 31-ին։ 1889թ. Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ այն ընդունել է երկու միլիոն այցելու։