Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատին մերժել են կատու տրամադրել՝ առնետների և մկների ներխուժումից ազատվելու համար, գրում է Daily Mail-ը։

Շների ու կատուների «Բաթերսի» ապաստարանը  Համայնքների պալատին հայտնել է, որ դա «անհամապատասխան միջավայր» է կատուների համար:

Համայնքների պալատում կրծողների խնդիրն այնքան մեծ է, որ թունավոր թակարդներ են տեղադրվել, որոնք կարող են սպանել կատվին, գրում է բրիտանական պարբերականը։

«Բաթերսիի» խոսնակն ասել է, որ ինքը հաջողությամբ տեղափոխել է «աշխատող կատուներին» երեք կառավարական շենքեր. Լարին գնացել է կառավարության շենք, Գլադսթոնը՝ տեղափոխվել գանձապետարան, իսկ Փալմերսթոնը (այժմ թոշակառու) հաստատվել էր արտաքին գործերի նախարարությունում:

Սակայն, Համայնքների պալատը համարվել է կատվի համար ոչ պիտանի միջավայր՝ կրծողների թունավոր թակարդների օգտագործման պատճառով:

Թակարդները թունավոր են և՛ կատուների, և՛ մակաբույծների համար և ակնհայտ վտանգ կհանդիսանան տարածքում ապրող ցանկացած կատվի առողջության և անվտանգության համար, ասել են ապաստարանում: