Հնագետները Մեքսիկայի Տեոտիուական քաղաքի մոտ 1500-ամյա գյուղ են հայտնաբերել՝ խեցեղենի մնացորդներով եւ երեք դամբանատեղիներով, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով Մեքսիկայի Պատմության եւ անթրոպոլոգիայի ազգային ինստիտուտին։
Պեղումների ժամանակ հայտնաբերել են բնակատեղիի մի քանի շինությունների մնացորդներ, ինչպես նաեւ ջրատարներ, սյուների խոռոչներ, ծածկոցներ, քարե ճանապարհներ եւ ջրհոր։
Մեկ երեխայի եւ երկու մեծահասակի մարմիններ են հայտնաբերվել ջրհորատիպ հիմքով կառույցների կողքին։
Մեխիկոյից 50 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Տեոտիուականում համանուն քաղաքակրթությունը հսկայական ազդեցություն է ունեցել Մեզոամերիկայի վրա VI դարում, անգամ ավելի մեծ ազդեցություն, քան ացտեկների ավելի ուշ շրջանի կայսրությունը։
Օգտագործելով խեցեղեն վկայությունները՝ փորձագետները գյուղը թվագրել են մոտ 450-650թթ., ինչը համընկնում է Տեոտիուականի ազդեցության բարձրակետին։
Հնագետ Ֆրանսիսկո Գոնսալես Ռուլը ենթադրել է, որ գյուղում, հավանաբար, ապրել են ձկնորսներ, որոնք օգտագործել են Տեսկոկո լճի (ժամանակին՝ մեծ լիճ, որն այժմ ոչ մեծ մակերես է զբաղեցնում արհեստական չորացումից հետո 17-րդ դարում)։ ռեսուրսները։



























