Մաուի կղզում անտառային հրդեհներից զոհվածների նույնականացման գործընթացը «շատ բարդ» է լինելու եւ, հավանաբար, մի քանի շաբաթ կտեւի, երեքշաբթի հայտարարել է Հավայների նահանգապետ Ջոշ Գրինը. զոհերի թիվը հասել է 106-ի, տեղեկացրել է CNN-ը։
Հարյուրավոր փրկարարներ շների հետ միասին շարունակում են որոնումները տների եւ ձեռնարկությունների մոխրակույտերում, երեքշաբթի CNN-ին տեղեկացրել է Հավայան կղզիների նահանգապետը։
«Մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին եւ հարազատներին այս շրջանում քսուքներ հանձնել ընտանիքի աջակցման կենտրոնում, որպեսզի կարողանանք գենետիկորեն պարզել մարդկանց»,- ասել է նա։
Մաուի օկրուգի ներկայացուցիչների խոսքով՝ երեքշաբթի օրվա երկրորդ կեսի դրությամբ ճանաչվել էր ընդամենը հինգ մարմին 106-ից։ Նրանցից երկուսը նշվել են հրապարակայնորեն, իսկ երեքի անունները կհայտարարվեն, երբ նրանց ընտանիքները ստանան համապատասխան ծանուցումը, տեղեկացրել են օկրուգում։
Անհետ կորած մարդկանց ընտանիքների անդամները տրամադրել են ԴՆԹ 41 նմուշ՝ փորձելով պարզել, թե կան արդյոք զոհերի մեջ իրենց հարազատները։
Իշխանությունների խոսքով՝ օգոստոսի 8-ին Լահայնա քաղաքում բռնկված հրդեհի պատճառով անհետ կորած մարդկանց թիվը դեռ պարզ չէ։





























