Ինքնաթիռը, որը տեղափոխում էր Սենատի նախկին ղեկավար Ռենե Մոնորիի դստերը՝ Միշել Մոնորիին, Cnews-ի լրագրող Ժերար Լեքլերին եւ, գուցե, մի երրորդ անձի, երեքշաբթի՝ օգոստոսի 15-ին այդպես էլ վայրէջք չի կատարել։ Այն կործանվել է Լավո-սյուղ-Լուարում (Նանտից արեւմուտք), գրել է ֆրանսիական Ouest France-ը։

Robin DR400 ոչ մեծ ինքնաթիռը դուրս էր եկել Լուդենի օդանավակայանից տեղի ժամանակով ժամը 11.07-ին։ Ինքնաթիռը վարում էր 71-ամյա քաղաքական մեկնաբան Ժերար Լեքլերը։

Նանտի երկնքում օդաչուն կարգավարին զեկուցել է, որ հեռանում է այդ շրջանից։

Տագնապը հնչեցվել է ժամը 14.00-ին։

Տեղեկացվել է, որ որոնողական աշխատանքների ժամանակ հյատնաբերվել են Robin DR 400-ին համապատասխանող բեկորներ։ Ավելի ուշ գտնվել են երկու ուղեւորների մարմինները, բայց երրորդ անձի գտնվելու մասին տեղեկությունը հակասական է։