Պակիստանում մահմեդականների ամբոխը ավերել է մի քանի եկեղեցիներ եւ հրկիզել տեղի քրիստոնյաների տասնյակ տներ այն բանից հետո, երբ քրիստոնեական համայնքի  անդամներին մեղադրել է Ղուրանը պղծելու մեջ, հաղորդում է Reuters-ը։

Մեկ գլխավոր եկեղեցի եւ մի քանի փոքր եկեղեցիներ վանդալիզմի են ենթարկվել։

Քրիստոնեական առաջնորդ Աքմալ Բհաթին ասել է, որ ամբոխը հրկիզել է առնվազն հինգ եկեղեցի եւ թալանել տները։