Երկուշաբթի եւ երեքշաբթի Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 55-ի, հաղորդում է Reuters-ը:

Տրիպոլիի շտապ բժշկության եւ աջակցության կենտրոնի ներկայացուցչի խոսքով ՝ եւս 146 մարդ վիրավորվել է:  

Բախումները Տրիպոլիում ամենալուրջն են եղել վերջին տարիներին եւ դադարել են երեքշաբթի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ մի խմբավորում հետ է վերադարձրել մրցակից խմբավորման ղեկավարին:

Հենց վերջինիս ձերբակալությունն էր հրահրել ռազմական գործողությունները։