Թունիսում հացի փռերի սեփականատերերի միության ղեկավարին ձերբակալել են հացի պակասի պատճառով։ Նա մեղադրվում է մենաշնորհի մեջ, քանի որ երկիրը բախվում է սուբսիդավորվող հացի մեկշաբաթյա պակասի հետ, գրում է AFP-ը։
Օգոստոսին կառավարությունը մոտ 1500 մասնավոր հացի փռի արգելել է սուբսիդավորված ալյուր գնել։
Սուբսիդիաներն ուժի մեջ են մնում մեկ այլ ցանցի 3737 հացի փռերի համար, որոնք հաց են վաճառում կառավարության կողմից արտոնված գներով, որոնք անփոփոխ են 1984 թվականից:
Թունիսի նախագահ Կայիս Սայիդն այս շաբաթ պաշտոնաթող է արել Թունիսի հացահատիկի արտադրության վարչության ղեկավարին:
Տնտեսագետների խոսքով՝ մատակարարման ներկայիս ճգնաժամը կապված է սուբսիդավորվող ալյուրի ոչ բավարար մատակարարման հետ։




























