Թալիբանը հայտարարել է, որ կանայք, որոնց դեմքերը տղամարդիկ կարող են տեսնել հասարակության մեջ, կորցնում են իրենց արժեքը, հաղորդում է Associated Press-ը։

Այս մասին հայտարարել է Աֆղանստանի բարքերի նախարարության խոսնակ Մոլվի Մոհամմադ Սադիկ Ակիֆը։ Նա հավելել է, որ երկրում գիտնականները համաձայն են, որ կինը պետք է դեմքը փակ պահի տնից դուրս գտնվելու ժամանակ։

Ակիֆն ասել է, որ եթե կանանց դեմքերը տեսանելի են հասարակական վայրերում, ապա դա կարող է մեղք համարվել։

Ակիֆը նշել է, որ մտադիր են Աֆղանստանում շարիաթ (իսլամական իրավունք) մտցնել։