Բանգկոկում խորհրդավոր կերպով հայտնվել է սեւ «գարգուլյայի» հսկա արձանը, գրում է AFP-ը։
Բանգկոկի իշխանությունները կարգադրել են հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ հինգ մետրանոց արձանը՝ ճաղատ, գարգուլյանման մարդը, որը նստած է ոտքերը խաչած, տեղադրվել է այս ամսվա սկզբին չորսաստղանի Bazaar հյուրանոցի մոտ:
Արձանը տեղափոխելու կոչեր են հնչում։
Նշվում է, որ հավատացյալները պլանավորել են «անսովոր» ծեսեր արձանի մոտ՝ նույնիսկ կենդանիների զոհաբերություն։



























