56-ամյա կանադացի Պասկալ Ֆերյեն 22 տարով ազատազրկվել է ԱՄՆ-ում՝ ռիցինի թույնով ներծծված նամակներ ուղարկելու համար, այդ թվում ՝ Դոնալդ Թրամփին, երբ նա ԱՄՆ նախագահ էր, հաղորդում է BBC-ն:

Թրամփին հասցեագրված մահաբեր ծրարը հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին ՝ Սպիտակ տուն առաքվելուց առաջ։

Ֆերյեն դատարանին հայտնել է, որ ափսոսում է, որ ծրարը տեղ չի հասել եւ ինքը չի կարողացել կանգնեցնել Թրամփին։

Դատարանին դիմելու ժամանակ նա նաեւ հայտարարել է, որ իրեն ակտիվիստ է համարում, այլ ոչ թե ահաբեկիչ: