Պեկինում բացվել է ռոբոտների համաշխարհային ցուցահանդեսը։ Ահա արդեն ութերորդ տարին Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպվում է ռոբոտների ցուցահանդես, որտեղ միջազգային առաջատար ընկերությունները ներկայացնում են ռոբոտատեխնիկայի իրենց արտադրանքը։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ օգոստոսի 22-ը, իսկ ցուցանակները բաժանված են հետեւյալ սեկցիաների. համակարգերի կառավարում եւ օպտիմալացում, առաջավոր ռոբոտատեխնիկա եւ ավտոմատացում, արհեստական բանականություն եւ ռոբոտներ, ռոբոտաշինություն, կենսառոբոտներ, ռոբոտներ բժշկության եւ վերականգնման ոլորտում, միկրո-նանոռոբոտներ։ Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը 40 հազար քառակուսի մետր է։

368843388_834919041682985_2677740925117418212_n.jpg (212 KB)

Միջոցառման շրջանակում տեղի են ունենալու մասնագիտացված համաժողով, ցուցահանդես-տոնավաճառ եւ ռոբոտների մրցույթ։ Համաժողովին մասնակցելու են ավելի քան 300 մասնագետներ եւ փորձագետներ աշխարհի 15 երկրներից եւ տարածաշրջաններից։

Այս տարի ավելի քան հարյուր չինական եւ օտարերկրյա ընկերություններ կներկայացնեն ավելի քան 500 ռոբոտներ, որոնցից 30-ը լայն հասարակությանը կներկայացվեն առաջին անգամ։

 368796701_260711103582982_4129652557984710920_n.jpg (259 KB)

Ցուցահանդեսը կցուցադրի սարքերի եւ մեքենաների արտադրության ընթացիկ վիճակը Չինաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում։

Ներկայացված ռոբոտների մի մասով առաջարկում են փոխարինել ռեստորանների, սրճարանների, բարերի, բանկերի եւ պետական հաստատությունների աշխատակիցներին։

 

368807739_598483182476523_2390658297649295890_n.jpg (274 KB)

368857886_2034147080284900_8308816433330099408_n.jpg (250 KB)

368815479_1072664337045516_1517349313396432160_n.jpg (157 KB)

368880588_760184792548514_8900114655754514752_n.jpg (168 KB)

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի