Ծանոթությունների աշխարհում հասակը թեժ թեմա է, որը վեճեր է առաջացնում սոցցանցերում եւ հարաբերությունների մասին փոդկաստներում, եւ շատ թեմաներ, ըստ երեւույթին, կենտրոնանում են այն կանանց վրա, որոնք հավաստիացնում են, որ հանդիպում են միայն միջինից բարձր հասակ ունեցող տղամարդկանց հետ։
Fox News-ը հարցեր է տվել փորձագետներին հասակի վերաբերյալ, եւ թե ինչու են ցածրահասակ կանայք, որպես կանոն, ցանկանում ունենալ ավելի բարձրահասակ զուգընկերներ։
Սան Ֆրանցիսկոյի կոգնիտիվ-վարքային թերապիայի ոլորտում մասնագիտացող կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ավիգեյլ Լեւի խոսքով՝ հետերոսեքսուալ կանանց, որպես կանոն, գրավում են բարձրահասակ տղամարդիկ էվոլյուցիոն, կենսաբանական եւ սոցիալական պատճառներով։
«Չափազանց դժվար է տարբերություն անցկացնել բնության եւ դաստիարակության միջեւ շատ ոլորտներում, ուստի մենք հաստատ չգիտենք, թե ինչն է ավելի կենսաբանական, իսկ ինչը՝ ավելի «հասարակական»... Էվոլյուցիոն կամ կենսաբանական մոդելները կասեին, որ հասակը կապված է զուգընկերոջ առողջության եւ ուժի հետ, կամ որ, սոցիոլոգիական առումով, այն կապված է ուժի, իշխանություն ունենալու, ապահովել կարողանալու եւ ուժեղ լինելու հետ»,- նշել է փորձագետը։
Նիկոլ Մուրն, իր հերթին, որը մասնագիտացած լայֆ-մարզիչ է սիրո, փոխհարաբերությունների եւ մարմնի լեզվի քոուչինգի հարցերում եւ կառավարում է Love Works քոնսալթինգային ծառայությունը Բեւեռլի Հիլզում, Fox News-ին ասել է, որ իր հաճախորդ կանանց մեծ մասը, որոնց հետ նա աշխատում է, ըստ երեւույթին հասակը նույնականացնում է ուժի եւ անվտանգության հետ։
«Իմ կին հաճախորդներից շատերը, անկախ իրենց հասակից, նշել են, որ ցանկանում են զգալ, որ իրենց զուգընկերը կարող է ֆիզիկապես պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ շատ կանայք, ըստ երեւույթին, նաեւ համոզված են, որ ավելի ցածրահասակ եւ նիհարավուն տղամարդիկ չեն կարող պաշտպանել իրենց, ինչը նրանց բերում է այն համոզման, որ տղամարդիկ, որոնց նրանք ըտրում են, պետք է շատ ավելի խոշոր լինեն իրենցից։



























