Բնական հաղորդակցության դեպքում  հազվադեպ ենք սպասում ամբողջ բառը լսելուն, նախքան կմտածենք, թե ինչ ենք պատասխանելու: Հենց  լսում ենք բառի առաջին հնչյունները, մեր ուղեղն օգտագործում է այս տեղեկատվությունը և այլ հուշումների հետ միասին, ինչպիսիք են հաճախականությունը, համատեքստը և փորձը, լրացնում է բացերը և պոտենցիալ  թեկնածու բառերի հսկայական  ցանկը կրճատելով՝  գուշակում նպատակային բառը։

Իսկ ի՞նչ է լինում, երբ դուք երկու լեզու եք գործածում, որոնցում նմանահունչ բառեր կան։  Science Advances ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկլեզվակիրները իսկապես առավելություն ունեն հիշողության հարցում:

Լեզուները երկլեզու մարդու համար փոխկապակցված են: Նույն նյարդային ապարատը, որը մշակում է մեր առաջին լեզուն, մշակում է նաև  երկրորդը : Այսպիսով, հեշտ է հասկանալ, թե ինչու բառի առաջին հնչյունները լսելիս պոտենցիալ թեկնածու բառերն ակտիվանում են ոչ միայն մի լեզվում, այլև մյուսում:

Նոր հետազոտության ընթացքում իսպաներեն-անգլերեն երկլեզվակիրները  և միալեզու անգլախոսները մի բառ էին լսում և պետք է առարկաների բազմաթիվ պատկերների մեջ գտնեին ճիշտ տարրը, մինչ նրանց աչքերի շարժումները գրանցվում էին:

Մասնակիցները պետք է բացահայտեին առարկայի ճիշտ պատկերը՝ լսելով հուշող բառը: Հետո նրանց փորձարկեցին իրենց տեսած առարկաները հիշելու ունակության հարցում:

Հետաքրքիր է, որ երկրորդ լեզվի իմացությունը վճռորոշ դեր է խաղացել։ Հիշողության հարցում  առավելությունն ավելի զգալի  է եղել  երկրորդ լեզվի բարձր իմացությամբ  երկլեզվակիրների, քան  երկրորդ լեզվի ցածր իմացությամբ երկլեզվակիրների և միալեզվակիրների մոտ: