Հնագետները Պոմպեյի մերձակայքում գտնվող հռոմեական առանձնատանը  հայտնաբերել են փոքրիկ ննջասենյակ, որն, ըստ գիտնականների, հավանաբար օգտագործվել է ստրուկների կողմից՝ լույս սփռելով նրանց ապրելակերպի և կարգավիճակի վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի մշակույթի նախարարությանը:

Սենյակը հայտնաբերվել է Պոմպեյի պատերից մոտ 600 մետր դեպի հյուսիս գտնվող Չիվիտա Ջուլիանայի առանձնատանը, որը ավերվել է Վեզուվ լեռան ժայթքումից գրեթե 2000 տարի առաջ։

 Նջասենյակում գտնվել է  երկու մահճակալ, որոնցից միայն մեկն է ներքնակ ունեցել, երկու փոքրիկ պահարան  և մի շարք սափորներ ու կերամիկական տարաներ, որոնցում երկու մկան  և առնետի մնացորդներ են եղել։

Միևնույն ժամանակ չեն եղել ճաղերի, կողպեքների կամ շղթաների հետքեր, որոնցով պետք է պահած լինեին սենյակի բնակիչները։

«Թերևս, վերահսկողությունը հիմնականում իրականացվել է ստրկության ներքին կազմակերպման և ոչ թե ֆիզիկական արգելքների ու սահմանափակումների միջոցով», - ասել է Պոմպեյի հնագիտական ​​պարկի տնօրեն Գաբրիել Զուխտրիգելը:

Չիվիտա Ջուլիանայի առանձնատանը  պեղումներ են իրականացվել 1907-1908 թվականներին, այնուհետև՝ 2017 թվականից, երբ ոստիկանությունը պարզել է, որ տարածքը թալանվել է ապօրինի հողափորների կողմից։

Պոմպեյը և շրջակայքը պատված են հրաբխային մոխրով  Վեզուվի 79 թվականի  ժայթքումից հետո: Հազարավոր հռոմեացիներ զոհվեցին, որոնք չէին էլ պատկերացնում, որ ապրում են Եվրոպայի ամենամեծ հրաբուխներից մեկի տակ։ Ժայթքումը քաղաքը թաղել է մոխրի հաստ շերտի տակ։

Վերջին ժամանակներս այս վայրում հնագիտական ​​ակտիվության աճ է նկատվում, որը նպատակաուղղված է  քաղաքի անկման և լքվածության տարիներին  վերջ տալուն, մեծ մասամբ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 105 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շնորհիվ: