Թուրքիայի Յոզղաթ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարից զոհվել է 12 մարդ, տեղեկացրել է A Haber հեռուստաալիքը։

«Յոզղաթ նահանգի Սորգուն շրջանում ուղեւորատար ավտոբուսը գլորվել է ձորը։ Վթարի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 19 մարդ»,- նշվել է հաղորդագրությունում։

Տեղեկացվել է, որ տուժածները տեղափոխվել են Սորգունի հիվանդանոց։

Յոզղաթի նահանգապետ Մեհմեթ Ալի Օզքանը, որը մեկնել է դեպքի վայր, հայտարարել է, որ վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն պետք է վարվի։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունչայի խոսքով՝ այն արդեն սկսվել է։