Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քարոզարշավի մեկնարկի օրը՝ օգոստոսի 23-ին, դրամահավաք կկազմակերպի:
NEWS.am-ի հետ զրույցում շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանն ասաց, որ միջոցառումը փակ է լինելու լրագրողների համար: Անցկացվելու է «Հոլիդեյ ինն» հյուրանոցում:
«Քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 24-ին, վայրի մի քանի տարբերակ կա, այս պահին վերջնական նշել չեմ կարող»,- ասաց նա:




























