Բոստոնցի մի տղամարդ, որի շունը կերել է նրա անձնագիրը Իտալիայում նախատեսված հարսանիքից մեկ շաբաթ առաջ, ասել է, որ իրեն շտապ ընդունելության են գրանցել Բոստոնի անձնագրային գործակալությունում, գրում է Boston Herald-ը:

Դոնատո Ֆրատարոլին և նրա հարսնացու Մագդա Մազրին, հինգշաբթի եկել են Բոստոնի քաղաքապետարան՝ օգոստոսի 31-ին Իտալիայում իրենց հարսանիքից առաջ ամուսնության   ձևաթղթերը լրացնելու համար:

Մի քանի ժամ անց  տուն վերադառնալով՝ պարզել են, որ իրենց շունը՝ Չիկին, մեկուկես տարեկան ոսկեգույն ռետրիվերը, կրծել է Ֆրատարոլիի անձնագիրը, իսկ ուրբաթ  նրանց թռիչքին ընդամենը մեկ շաբաթ է մնացել:

Ֆրատարոլին և Մազրին օգնության խնդրանքով  դիմել են Սթիվեն Լինչի  ներկայացուցչի և սենատոր Էդ Մարկի գրասենյակներին։ Նրանց վկայությամբ, երկուսն էլ արագ արձագանքել են՝ ասելով, որ ուրախ կլինեն օգնել արագացնել գործընթացը:

Սկզբում Ֆրատարոլիին ասել են, որ նա կարող է իր անձնագիրը ստանալ միայն հինգշաբթի օրը Ատլանտայում, այսինքն՝ Իտալիա թռչելուց մեկ օրից էլ քիչ  առաջ, սակայն երկուշաբթի առավոտյան նա տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է շտապ ընդունելություն ստանալ   Բոստոնի անձնագրային բաժնում։

 Նա ակնկալում է երկուշաբթի ընդունելության գնալ նոր անձնագրով։

Ավելի ուշ Ֆրատարոլին հաստատել է, որ իրավիճակը կարգավորվել է։