Հզոր փոթորիկ է մոլեգնել Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Gulf News-ը։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երեւում է, որ քամին այնքան ուժեղ է եղել, որ իր ճանապարհին ամեն ինչ ավիրում է։
Տեսանյութերում երեւում է նաեւ, որ էլեկտրահաղորդման սյուները թեքվում են ճանապարհների վրա։
Սաուդյան Արաբիայի ազգային օդերեւութաբանական կենտրոնը նախազգուշացրել է առաջիկա 24 ժամվա ընթացքում երկրում տիրող եղանակային անբարենպաստ պայմանների մասին։




























