Լյուքսեմբուրգի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը: Այս մասին Ասելբորնը հայտնել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին ասվում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը։ Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքում՝ այն բացելու մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: