ԱՄՆ-ում դեռահասը տիրոջն է վերադարձրել դրամապանակը, որը նա անցյալ տարի կորցրել էր լճում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Մինեսոտա նահանգի բնակիչ Քոնոր Հալսան ընտանիքի հետ հանգստանում էր  Վուդս լճի ափին: Ձկնորսության ժամանակ 14-ամյա պատանին ջրից հանել է դրամապանակը։ Ինչպես պատմել է աշակերտը, դրամապանակում  ինքն ու իր հարազատները գտել են 2000 դոլար և այցեքարտ, իսկ հետո որոշել են փողը հանել և թողնել, որ   չորանա, գրում է Gazeta.ru-ն։ Տղայի հայրն ասել է, որ գտածը պետք է վերադարձվի տիրոջը, և Քոնորը համաձայնել է։

Նա զանգահարել է  այցեքարտի համարով և կապվել Այովա նահանգի ֆերմեր Ջիմ Դենիի հետ։

 Դենին բացատրել է, որ անցյալ ամառ կորցրել էր դրամապանակն ու խնայողությունները, բայց կորուստը անմիջապես չի նկատել, այլ միայն այն ժամանակ, երբ ձեռքը տարել է կոմբինիզոնի  գրպանը՝ հաշիվը վճարելու համար։

Ըստ որոշ տեղեկությունների՝ դրամապանակի տերը փորձել է դեռահասին որպես պարգև գումար տալ, սակայն նա հրաժարվել է։