Իրանական արքայադուստր Աշրաֆ Փահլավիի թաունհաուսը վաճառքի է հանվել գրեթե 36 մլն դոլարով, հաղորդում է New York Post-ը:

Տան առաջին սեփականատերը CBS հեռուստաընկերության հիմնադիր Ուիլյամ Փեյլին էր։ Այժմ թաունհաուսի գինը զգալիորեն գերազանցում է նախկին գումարը։ Առանձնատունն ունի գրեթե 1207 քառակուսի մետր տարածք։ Այն կառուցվել է 1910 թվականին եւ բաղկացած է վեց ննջասենյակից եւ 11 լոգասենյակից։ 

2016 թվականին Փահլավիների ընտանիքը բախվել է բազմաթիվ դատական գործընթացների։ Նախկին աշխատակցուհի Ազադե Ազարին թաունհաուսի սեփականատեր կորպորացիայից ստացել է իրեն 2,7 մլն դոլար կենսաթոշակ վճարելու մասին որոշում: 2019 թվականին տան սեփականատերերը սնանկ են ճանաչվել։

Փահլավին Իրանի վերջին շահի՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի երկվորյակ քույրն է։ 1979 թվականին իրանական հեղափոխության ժամանակ նրան վտարել են։ Նա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։