ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի 22-ամյա բնակիչն առաջին անգամ մասնակցել է վիճակախաղի և խոշոր գումար է շահելլ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։

Ուսանողը պատմել է, որ որոշել է մասնակցել վիճակախաղին, երբ ընկերն իրեն պատմել է վիրտուալ ձիարշավի մասին։ Ընկերը ամերիկացուն բացատրել է, թե ինչպես է ընթանում խաղը, և նա որոշել է իր բախտը փորձել գալիք խաղարկությունում։ Ուսանողը նշել է, որ ձիերի վրա խաղադրույքը պատահականորեն  է կատարել։

Նա խոստովանել է, որ վստահ էր, որ մեծ գումար չի շահելու։ Սակայն երբ երիտասարդը վիրտուալ մրցարշավից հետո սկանավորել է իր վիճակախաղի տոմսը, պարզել է, որ միլիոնատեր է դարձել։ Ուսանողը շահել է 40.000 դոլար։

Հաղթողի խոսքով՝ շահած գումարը կօգնի իրեն վճարել ուսման վարձը և աշխատանք գտնելու հետ կապված ծախսերը։