Եկեք օբյեկտիվ լինենք․ մենք խնդրահարույց հարցեր ունենք, ամեն ինչ չէ, որ աշխատում է այնպես, ինչպես պլանավորել էինք։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությունն անցնում է հասունացման փուլ։
Նա հորդորել է չհրապուրվել նոր ոլորտների ինտեգրմամբ։
«Սխալների վրա աշխատելը հնարավորություն կտա հիմք դնել մեր երկրների տնտեսական զարգացմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր պետությունների ինքնիշխան իրավահավասարության վրա։ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության զարգացումը տեսնում է տնտեսական պրագմատիզմի հիման վրա»,- ասել է Ալիխան Սմաիլովը։
Միաժամանակ նա կարծում է, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր ջանքերի շնորհիվ ակտիվորեն զարգանում է, իսկ միության անդամների տնտեսությունների հետագա զարգացումը հնարավոր է նրա ինտեգրացիոն ներուժի լիարժեք օգտագործման դեպքում։





























