Ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում մեր երկրների լավ համակարգված աշխատանքի և փոխգործակցության շնորհիվ մենք կարողանում ենք հաջողությամբ առաջ տանել ինտեգրացիոն օրակարգը։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը։
«Մեր համատեղ գործողությունները շարունակում են դրական արդյունք տալ։ Չնայած արագ փոփոխվող համաշխարհային պայմաններին, մեզ հաջողվում է պահպանել տնտեսական ակտիվությունը։ Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել մինչև 2025թ․ ռազմավարության իրականացման գործում։
Ստեղծված պայմանները մեզանից պահանջում են արդյունավետ լուծումներ իրականացնել՝ փոխադարձ առևտրում խոչընդոտներն ամբողջությամբ վերացնելու համար։
Պետք է մշակվի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթուղթ՝ հաշվի առնելով եվրասիական տարածքում առկա տնտեսական իրողությունները, ներառյալ միության անդամների դեմ տնտեսական ճնշման միակողմանի միջոցները։
Մենք պետք է աշխատենք համատեղ արձագանքման միջոցառումների մշակման վրա, ինչպես նաև ամրապնդենք համագործակցությունը՝ երրորդ երկրների կողմից բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է նա։





























