ԱՄՆ Մեն նահանգից 86-ամյա Նապոլեոն Գոնսալեսը յուրացրել է իր եղբոր ինքնությունն ու նրա անվան տակ ապրել  մոտ 60 տարի՝  երկրորդ անձնագիր ստանալու եւ սոցիալական ապահովության նպաստները կրկնակի օգտագործելու համար, հաղորդում է Fox News-ը:

Գոնսալեսը մեղավոր է ճանաչվել 1960-ականների կեսերից սկսած իր մահացած եղբոր ինքնությունը յուրացնելու համար։

Նրա եղբայրը մահացել է փոքր տարիքում՝ 1939 թվականին։ Իշխանությունները պնդում են, որ Գոնսալեսը գողացված անձը հաստատող փաստաթուղթն օգտագործել է սոցիալական ապահովության նպաստներ ստանալու համար երկու նույնականացման քարտերից, մի քանի անձնագրերից եւ պետական նույնականացման քարտերից: