Ավելի քան 1000 տարի առաջ մայա ցեղի մի քանի տղամարդկանց գլխատել են ներկայիս Մեքսիկայի տարածքում գտնվող տաճարում, գրում է Miami Herald-ը։

Այժմ հնագետները պեղել են նրանց գանգերը, ինչը լույս է սփռում մայաների մշակույթի և առողջության վրա՝ մի ժողովրդի, որը ժամանակին բնակվել է  Լատինական Ամերիկայի հսկայական տարածքում:

Աճյունները հայտնաբերվել են Մեքսիկայի հարավարևելյան ջունգլիներում գտնվող Moral Reforma հնագիտական պեղումների վայրում, ասվում է Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի (INAH) օգոստոսի 23-ի հաղորդման մեջ:

Հինգ գանգ, այլ ոսկորների բեկորներից բացի, հայտնաբերվել են հողի շերտի տակ թաղված։ Դրանք բոլորը պատկանել են 17-ից 45 տարեկան տղամարդկանց։

Եղած կտրվածքների հիման վրա հնագետները որոշել են, որ տղամարդկանցից առնվազն երկուսը գլխատվել է մոտակա տաճարում ուշ դասական ժամանակաշրջանում, որը տևել է մ.թ. 600-ից մինչև 900 թվականը:

Բացի այդ, բոլոր հինգ գանգը երկարաձգված են եղել, ինչը ցույց է տալիս, որ տղամարդկանց գլուխները երիտասարդ տարիքում արհեստականորեն դեֆորմացվել են։ Այս պրակտիկան, որը պետք է արվեր բեկակալների միջոցով, սովորաբար վերաբերել է   մայաների հասարակության վերին օղակներին:

Հնագետների վկայությամբ, ավելի քան 40 մայայի մնացորդներ են հայտնաբերվել հնագիտական ​​վայրում վերջին պեղումների   ընթացքում: