Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ օրը օգոստոսի 23-ը հռչակել է «Տիեզերագնացության ազգային օր»՝ այդ օրը հնդկական լուսնային Chandrayaan-3 առաքելության հաջող վայրէջքի առիթով, գրում է Hindustan Times-ը։

Հնդկաստանի վարչապետը ելույթ է ունեցել Բանգալորի ISRO հրամանատարական կենտրոնում՝ դիմելով Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) գիտնականներին։

Մոդին շնորհավորել է ISRO-ի գիտնականներին՝ արժանին մատուցելով Chandrayaan-3 առաքելության մասնակիցներին։

Ողջունելով կին գիտնականների ջանքերը հաջող տիեզերական առաքելության և Chandrayaan-3-ի Լուսնի վրա վայրէջքի ուղղությամբ՝ վարչապետ Մոդին հայտարարել է, որ Լուսնի այն կետը, որտեղ վայրէջք է կատարել Chandrayaan-3-ը, կկոչվի «Շիվա Շակտիի կետ»: