Ճապոնական զորքերը եւ ԱՄՆ ծովային հետեւակայինները խոշոր զորավարժություններ կանցկացնեն Արեւելաչինական ծովում։

Resolute Dragon զորավարժություններին կներգրավվեն ընդհանուր առմամբ մոտ 2320 զինծառայողներ։

Ակնկալվում է մարտական հրաձգություն, այդ թվում՝ 155 մմ հաուբիցների եւ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի օգտագործմամբ։

Resolute Dragon զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից։ Ավելի վաղ դրանք անցկացվել են ճապոնական Հոկայդո կղզում եւ Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում։