Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքը խոչընդոտ է երկրորդ նախագահական ժամկետի համար։ Այս մասին են վկայում AP-NORC հասարակական հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։

Հրապարակված տվյալների համաձայն ՝ հարցվածների 77%-ը նշել է, որ Բայդենը չափազանց ծեր է արդյունավետ ղեկավարելու համար։

Այս կարծիքին է Հանրապետական կուսակցության կողմնակիցների 89 տոկոսը եւ դեմոկրատների 69 տոկոսը։

Ինչպես ցույց է տվել հարցումը, ամերիկացիների մեծ մասը կողմ է, որ իշխանության ղեկին երիտասարդներ լինեն։

Այսպես, հարցվածների 68%-ը կողմ է ԱՄՆ Կոնգրեսի սենատորների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների թեկնածուների համար տարիքային սահմանափակումների սահմանմանը, իսկ 66%-ը՝ նախագահի թեկնածուների համար։