Չեխիայում մեկնարկել են ազգային օդուժի եւ հակաօդային պաշտպանության օդուժի Odolne nebo զորավարժությունները, հաղորդում է T24 հեեւռուստաալիքը։

Զորավարժություններին կմասնակցեն JAS-39 Gripen կործանիչներ, l-159 ALCA ուսումնամարտական ինքնաթիռներ, C-295 Casa տրանսպորտային միջոցներ, Մի-171, Մի-17 ուղղաթիռներ եւ այլ տեսակի թռչող սարքեր, որոնք ընդգրկված են չեխական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ:

Հաղորդվում է, որ զորավարժությունները կանցկացվեն ամբողջ Չեխիայի օդային տարածքում եւ կտեւեն երկու շաբաթ: