Բրիտանիայում ցանկանում են անօրինական ներգաղթյալներին GPS ապարանջաններ տրամադրել՝ տեղավորման կետերում խնայելու համար, գրում է Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Այժմ երկրում ավելի քան 175 հազար մարդ սպասում է կառավարության պատասխանին։ Դիմումների քննարկման ժամանակահատվածում փախստականներին տեղավորում են հատուկ միգրացիոն կենտրոններում, սակայն նրանց թիվը բավարար չէ, նշել է հրատարակությունը: Բացի այդ, ապօրինի ներգաղթյալներին պահելը բրիտանացի հարկատուների համար տարեկան արժե մոտ 4 միլիարդ ֆունտ սթեռլինգ։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի կառավարությունում մտավախություն ունեն, որ երկրում չեն բավականացնի էլեկտրոնային հետևող ապարանջանները բոլոր ապօրինի ներգաղթյալների համար, իսկ ծրագիրն ինքնին զգալի ներդրումներ կպահանջի: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ավելի վաղ անօրինական ներգաղթյալների խնդրի լուծումը համարել էր իր կառավարության հինգ գլխավոր խնդիրներից մեկը: