Չինաստանի և Պակիստանի ռազմաօդային ուժերը Չինաստանի հյուսիս-արևմուտքում սկսել են «Հերոսական արծիվ-10» համատեղ զորավարժություններն անցկացնել, հայտնում է Xinhua գործակալությունը։

Նրա խոսքով՝ կողմերն օգտագործում են կործանիչներ, վաղ նախազգուշացման պարեկային ինքնաթիռներ և այլ ռազմական տեխնիկա։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է կիրառել նաև ցամաքային ուժեր և ռազմածովային ավիացիա։

Չինաստան-Պակիստան «Հերոսական արծիվ» զորավարժությունները պարբերաբար անցկացվում են 2011 թվականից։