Երեքշաբթի առավոտյան ոսկին՝ դոլարի արժեզրկման ֆոնին, թանկանում է, վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 4,15 դոլարով կամ 0,21%-ով՝ հասնելով 1951 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,44 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 24,36 դոլարի: