ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթի ժամանակ մոռացել է իր ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի անունը։
Սպիտակ տան ղեկավարը չի կարողացել հիշել նախարարի անունն ու ազգանունը և նրան ուղղված՝ իր ուղերձում դա արել է առանց մանրամասների։
«Ներքին անվտանգության նախարար, այն տղան, ով ստանձնեց այս աշխատանքը, շնորհակալություն, որ ստանձնեցիք այս աշխատանքը», - ասել է ամերիկացի առաջնորդը:





























