Укргаздобыча-ն հայտարարել է Ուկրաինայում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։ Նախնական գնահատականներով՝ դրա պաշարները կարող են հասնել միլիարդ խորանարդ մետրի։ Այս մասին հայտնում է ուկրաինական Нафтогаз-ի մամուլի ծառայությունը։
Մոտ չորս կիլոմետր խորությամբ հորի փորձարկումներն իրականացվել են «զրոյից», դրանք հաջողությամբ ավարտվել են օգոստոսին։ Հորատումից առաջ մասնագետները 3D սեյսմիկ հետազոտություն են անցկացրել։
Տարեսկզբից Укргаздобыча-ն արդեն մի քանի նոր դաշտեր է հայտնաբերել։ Нафтогаз-ի ղեկավար Ալեքսեյ Չերնիշևն ամռան սկզբին նշել է, որ հինգ ամսում երկրում շահագործման է հանձնվել յոթ նոր հորատանցք, և, ընդհանուր առմամբ, այս տարի ընկերությունն ակնկալում է արդյունահանել 13,5 միլիարդ խորանարդ մետր գազ։




























