Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հայտարարությունները ցույց են տալիս միակողմանի հայամետ դիրքորոշում և չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, դրանք անընդունելի են»։
Շարունակելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման ծանր հետևանքների ժխտման քաղաքականությունը՝ պաշտոնյան հավաստիացրել է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը ազգային օրենսդրության շրջանակներում ջանքեր է գործադրում Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչներին վերաինտեգրելու համար մեր երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, և բացարձակապես սխալ է խոչընդոտել այդ ջանքերին և հայտարարել, թե իբր քաղաքականություն է տարվում հայ բնակիչներին տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ»։ Եվս մեկ անգամ ֆրանսիական կողմին կոչ ենք անում վերջ տալ նման բորբոքող ու սադրիչ հայտարարություններիներին, նշել է նա։





























