Ուկրաինայի նախագահի աշխատակազմը կարծում է, որ պատերազմի ժամանակ ընտրությունն անհնար է։ Դրանք չկազմակերպելու համար կա մի քանի պատճառ։ Այս մասին «Завтрак с 1+1»-ի եթերում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակն ընդգծել է, որ, ուկրաինական օրենսդրության համաձայն, պատերազմի ժամանակ արգելվում է ընտրություններ անցկացնել։ Առնվազն հինգ պատճառ կա, թե ինչու դա հնարավոր չէ, մասնավորապես՝ ռազմական դրություն; մշտական ​​ռուսական հարձակումներ; քարոզարշավ անցկացնելու անհնարինություն; բազմաթիբ ժամանակավոր տեղահանվածներ; ընտրությունների անցկացման գինը։ 

«Նախագահը միանգամայն իրատեսական է նայում, ի տարբերություն շատերի, ովքեր իրենց բավականին տարօրինակ են պահում։ Նրանք կարծում են, որ երկու Ուկրաինա կա՝ մեկը կռվում է, իսկ երկրորդը կարող է անել այն, ինչ անում է 33 տարի, այսինքն՝ հոգ տանել իր քաղաքական կարիերայի մասին»,- կտրուկ ասել է  Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։