Հնդկաստանը հայտարարել է, որ վճռական բողոքն է հայտնել Չինաստանին՝ նոր քարտեզի թողարկման կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Նյու Դելիի բողոքը հաջորդել է հնդկական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որ Պեկինը թողարկել է պաշտոնական ստանդարտ քարտեզ, որտեղ նահանգի 11 բնակավայրերը վերանվանվել են Զանգնան կամ Հարավային Տիբեթ՝ չինարեն։
«Այսօր դիվանագիտական ուղիներով մենք չինական կողմին վճռական բողոք ենք հայտնել 2023 թվականի Չինաստանի այսպես կոչված ստանդարտ քարտեզի կապակցությամբ, որը հավակնում է Հնդկաստանի տարածքին»,-հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Մենք մերժում ենք այդ պահանջները, քանի որ դրանք ոչ մի հիմք չունեն։ Չինական կողմի նման քայլերը միայն բարդացնում են սահմանային հարցի լուծումը»,-հավելել է նա։





























