ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի ղեկավար Դիք Դուրբինը խոսել է Լաչինի միջանցքի անօրինական անցակետում հայ ուսանողների առեւանգման մասին։

«Ադրբեջանի նախագահ Ալիեւը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի այդ անմարդկային շրջափակումը, որը խոչընդոտում է պարենի եւ դեղորայքի մատակարարմանը եւ հանգեցնում է հայ ուսանողների տագնապալի ձերբակալությունների»,-գրել է սենատորը X-ի իր միկրոբլոգում։