ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ջո Բայդենը, ով չի կարողանում ոտքի վրա մնալ պաշտոնական միջոցառումների ժամանակ եւ ընկնում է ինքնաթիռի սանդուղքին, չի կարող ղեկավարել երկիրը։
«Բայդենը չի կարողանում անգամ ոտքի վրա մնալ Ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ։ Նա, իհարկե, չի կարող ղեկավարել մեր երկիրը: Նա չի կարող բարձրանալ ինքնաթիռի թեքահարթակից առանց ընկնելու: Եվ, որ ավելի կարևոր է, չի կարողանում երկու նախադասություն կազմել»,- ասել է Թրամփն՝ իր Truth Social-ում տեղադրված տեսաուղերձում։
Հուլիսի 13-ին Սպիտակ տան մամուլի ֆոնդը հայտնել է, որ Բայդենը սայթաքել է, երբ նա բարձրացել է թեքահարթակ՝ նախքան Հելսինկիի օդանավակայանից Միացյալ Նահանգներ թռչելը: 80-ամյա Բայդենը ոչ վաղ անցյալում մի քանի անգամ սայթաքել է աստիճաններով բարձրանալիս: Հունիսի 1-ին նա ընկել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի բեմի վրա։





























