Կիևում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նրա խոսքով՝ դա գարնանից ի վեր քաղաքի ամենազանգվածային գնդակոծությունն էր։ Ռուսական բանակը նախ տարբեր ուղղություններից կիրառել է Shahed հարվածային անօդաչու թռչող սարքեր, ապա՝ հրթիռներ։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 օդային թիրախ, ասել է Պոպկոն։

Քաղաքի Շևչենկովսկի թաղամասում բեկորներ են ընկել գրասենյակային շենքի վրա. երկու պահակ է զոհվել։

Նաև ռուսական հրթիռի բեկորներ են ընկել Կիևի Դառնիցկի թաղամասի Աուչան առևտրի կենտրոնի շենքի վրա։ Հրդեհ է բռնկվել, քանդվել է շենքի տանիքը։ Տուժածներ չկան։ 

Կիևի մարզում վեց առանձնատուն է վնասվել, հայտնել են ոստիկանությունից։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ավելի ուշ հայտնել է, որ օգոստոսի 30-ի գիշերն Ուկրաինայի տարածքի վրա ռուսական հարձակման ժամանակ խոցվել են բոլոր 28 թեւավոր հրթիռները և 16 հարվածային անօդաչու թռչող սարքերից 15-ը։