Գաբոնի ԶԼՄ-ներում շրջանառվում են իշխանության եկած զինվորականների աջակցության ցույցերի կադրեր։

Լիբրևիլի և Պորտ-Ջենտիլի բնակիչները երկրի դրոշներով դուրս են գալիս փողոց և ողջունում տանկերով զինվորականներին։ Մարդիկ վանկարկում են՝ «Բրավո՛», «Կեցցե՛ բանակը», «Գաբոն ազատ է», «Բոնգո՛, հեռացի՛ր»։ Նրանք ծափահարում են զինվորականներին, ինչպես երևում է Գաբոնյան Info241 պորտալի  X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հրապարակած տեսանյութերում:

Չորեքշաբթի ավելի վաղ Գաբոնի զինվորականները հայտարարեցին, որ զավթել են երկրում իշխանությունը, ցրել բոլոր կառավարական կառույցները և ստեղծել ինստիտուտներ անցումային և վերակառուցման հանձնաժողով: Հեղաշրջումը տեղի ունեցավ գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Գաբոնի նահանգային ընտրական կենտրոնը հայտարարեց, որ երկրի գործող նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան վերընտրվել է երրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 64,2%-ը: Ընդդիմությունը հայտարարեց ընտրությունների ընթացքում խախտումների և դրանց արդյունքների հետ անհամաձայնության մասին։ Թե որտեղ է այժմ նախագահը, հայտնի չէ։ Իշխանությունները դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չեն տարածել։