Հասարակության զգալի մասը ունի կոնսենսուս հետեւյալի վերաբերյալ, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ այն փոփոխությունները, այն ծրագրերը, որոնք իրկանացրել են, հասարակության պահանջներին չեն բավարարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
«Բայց բացի դրանից կա մի կարեւոր կոնսենսուս, որ բացառված է նախկինների վերադարձը: Այդ երկու գաղափարի շուջ հասարակության ամենաշատ դիրքորոշումն է, որ ներկաները պետք է գնան, իսկ նախկինները որեւէ ձեւով չպետք է վերադառնան: Մենք այն ուժն ենք, որ առաջարկում ենք հենց նման քաղաքականություն՝ պրոֆեսիոնալ թիմով»,-ասաց նա:
Անդրադառնալով իրենց շանսերին, Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Մինչեւ այս պահը իրականացրած մեր քարոզչությունը եւ հասարակության արձագանքը տանում է նրան, որ մեր սպասելիքները կարդարանան: Մենք գնում ենք հաղթելու եւ մեր քաղաքականությամբ ու գործունեությամբ բացառում ենք եւ բացառել ենք որեւէ համագործակցություն նախկին կամ ներկա ուժերի հետ: Մենք չունենք այն արժեհամակարգը, որն ունեն գործող եւ նախկին իշխանությունները»:
Ճշտող հարցին՝ «Մայր Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը բացառո՞ւմ եք, նա արձագանքեց. «Մենք գնում ենք հաղթելու, եւ եթե հանկարծ երեւանցիները մեզ կտան ավելի ցածր վտահության քվե եւ անհրաժեշտություն կլինի համագործակցելուրիշ ուժերի հետ, այդ ուժերը պետք է պատասխանեն՝ մեզ հետ համագործակցում են, թե ոչ: Մեր համագործկցության հիմքում ընկած է լինելու երկու կարեւոր սկզբունք՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ եւ Երեւանը ու պետական համակարգը պետք է կառավարեն մարդիկ, որոնք տիրապետում են այդ ոլորտին՝ անկախ քաղաքական պրոցեսներում ներգրավման աստիճանից»:




























