Գաբոնում հեղաշրջումն իրականացրած զինվորականները ձերբակալել են կառավարության մի քանի անդամների և պաշտոնանկ արված նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբայի իշխող վարչակարգի ներկայացուցիչներին։
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, ձերբակալվածները մեղադրվում են պետական դավաճանության մեջ։
Նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան տնային կալանքի է ենթարկվել, հաղորդում է AFP-ն:
Ավելի վաղ Գաբոնի զինված ուժերի մի խումբ բարձրաստիճան սպաներ ազգային հեռուստատեսությամբ հայտարարել էին, որ եկել են իշխանության և չեղարկել օգոստոսի 26-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։





























