ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ԱՄՆ-ն վերածում է «Բանանային հանրապետության»։
«Ամերիկան դառնում է «Բանանային հանրապետություն»։ Դա տեղի է ունենում, երբ քրեորեն հետապնդվում են քաղաքական հակառակորդները։ Մութ ժամանակներ Ամերիկայի կյանքում»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Նա նաեւ Բայդենի վարչակազմի աշխատակիցներին անվանել է «ավազակ-ֆաշիստներ», իսկ պետության կառավարման ոճը ՝ ֆաշիստական:





























