ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թայվանին ռազմական մատակարարումների համար 80 մլն դոլարի հատկացմանը՝ Foreign Military Financing (FMF) օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ծրագրի շրջանակներում, հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ն Թայվանի բանակի համար սպառազինության հիմնական մատակարարն է։
Պեկինը Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել Թայվանին ռազմական օգնությունը, քանի որ նման գործողությունները լրջորեն վնասում են չին-ամերիկյան հարաբերությունները։





























