Պաղեստինցին բեռնատարով հարվածել է իսրայելցի զինվորականների անցակետին, որը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափին: Մեկ իսրայելցի զինծառայող է զոհվել, հաղորդում է Yedioth Ahronoth թերթը:

Թերթի տվյալներով՝ եւս երեք զինվորական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել:

Բեռնատարի վարորդը չեզոքացվել է։ Պարզվել ,է որ նա 41-ամյա պաղեստինցի է, ով Իսրայելում աշխատելու թույլտվություն ունի։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է կատարվածի փաստը, սակայն չի հայտնել կորուստների մասին: