ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամեն տարի ուռճացրել է իր ակտիվների արժեքը մինչեւ 2,2 մլրդ դոլար, գրում է NYT-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայտարարությունը:
«Թրամփի ֆինանսական հաշվետվությունները [2011-2021 թվականը] նույնիսկ հեռակա չեն ցուցադրում նրա ակտիվների ընթացիկ գնահատված արժեքը»,-ասվում է գլխավոր դատախազի հայտարարության մեջ։
Փաստաթղթում, որին վկայակոչում է թերթը, նշված է, որ Թրամփի սեփականության զուտ արժեքը, որը նա ամեն տարի ուռճացրել է մոտ 17-39 տոկոսով, կազմում է ոչ ավելի, քան 2,6 մլրդ դոլար: ինչպես կարծում է գլխավոր դատախազը, նման խարդախությունը Թրամփին օգնել է ավելի շահավետ վարկեր ստանալ։





























